Home / Армения / Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ

Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ

Հայաստանի շախմատի հավաքականն այսօր առաջին միավորը կորցրեց, սակայն կարողացավ պահպանել առաջատարի դիրքերը: Մեր թիմին կարող էր շրջանցել միայն Հունգարիայի հավաքականը, սակայն հունգարացիները 1:3 հաշվով պարտվեցին Ուկրաինային, և վերջինս հավասարվեց մեր թիմին: Նշենք, որ Ուկրաինան, Հայաստանն ու Վրաստանը հավաքել են 11 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մեր թիմը երկրորդն է, իսկ առաջին տեղում Ուկրաինայի ընտրանին է:

Վաղը մեր թիմը հանդիպելու Ադրբեջանի հավաքականի հետ, որը 5 հաղթանակ և 1 պարտություն ունի:

Հայաստանի կանանց հավաքականը 9 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Վաղը մեր թիմը կհանդիպի ԱՄՆ ընտրանու հետ: