Սեպտեմբերի 27-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի հետևյալ հանդիպումը.
«Փյունիկ»-«Շիրակ» 5:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Արարատ Շահինյան
Գոլերը` Գևորգ Ղազարյան, 38, 53, 58, Մարկոս Պիզելի, 67, Արտակ Եդիգարյան, 88
Նշենք, որ «Փյունիկի» հարձակվող Գևորգ Ղազարյանը, դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իր խփած գոլերի հաշիվը հասցրեց 15-ի: Նա վստահաբար գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Երեկ կայացած «Ուլիս»-«Իմպուլս» խաղում հաղթել էին հյուրերը 2:1 հաշվով: «Իմպուլսի» կազմում երկու գոլի հեղինակ էր դարձել Տիգրան Ոսկանյանը:
«Գանձասար» – «Կիլիկիա» խաղը չէր կայացել, քանի որ «Կիլիկիայի» ֆուտբոլիստները չէին մեկնել մրցավայր: