Home / Армения / Ուժեղագույն անօթևան ֆուտբոլիստները Բրազիլիայում են

Ուժեղագույն անօթևան ֆուտբոլիստները Բրազիլիայում են

2010 թվականի Անօթևանների ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության թե տղամարդկանց, թե կանանց մրցաշարում հաղթանակ է տոնել Բրազիլիայի հավաքականը:

Բրազիլիայի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում խաղում էր Չիլիի հավաքականի հետ, որին պարտության մատնեց 6:0 հաշվով: Իսկ կանանց հավաքականը 7:3 հաշվով հաղթեց Մեքսիկային:

Աշխարհի անօթևանների գավաթը ամենամյա ֆուտբոլային մրցաշար է, որին մասնակցում են տարբեր երկրներիc անօթևան մարդիկ: Գավաթն անցկացվում է 2003 թվականից, այն նպատակ ունի դրդել անօթևաններին փոխելու իրենց կենսակերպը, հեռու պահել ալկոհոլից և թմրանյութերից, ինչպես նաև բարձրաձայնել իրենց խնդիրները:

Այս տարի առաջնությունը տեղի ունեցավ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Մրցաշարին մասնակցեցին 64 երկրների ներկայացուցիչներ: 2011 թվականին Անօթևանների աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: