«Ես անհանգստացած եմ պատահական պատերազմի վերսկսմամբ, այլ ոչ թե պաշտոնական որոշման հիման վրա վերսկված հնարավոր պատերազմով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռազմավարական ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
«Պատճառն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հարձակումները որպես դիվանագիտական ռազմավարություն», – ասաց փորձագետը` ընդգծելով, որ նման ռազմավարությունը, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, սխալ է:
«Ռազմական տրամաբանությունն Ադրբեջանում թույլ է: Եթե նրանք վերսկսեն պատերազմը, 100 տոկոսով կպարտվեն», – ասել է Կիրակոսյանը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կդիմակայի յուրաքանչյուր նման սպառնալիքի:
Փորձագետի կարծիքով` Հայաստանը ցույց է տալիս, որ պատերազմ չի ուզում, սակայն Ադրբեջանը միշտ հակառակն է անում: Հետաքրքիրը, ըստ նրա, այն է, որ ամբողջ աշխարհի և Մինսկի Խմբի կողմից ճնշումն Ադրբեջանի վրա է.
«Վերջերս Օբաման հանդիպեց Ալիևի հետ, և հիմնական ուղերձն էր` զգուշացնել նրան նման հարձակումներից, ինչպես նաև ազատ արձակել ադրբեջանցի բլոգերներին»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Կիրակոսյանին ավելի են մտահոգում զինվորների սպանությունների բազմաթիվ դեպքերը հայկական բանակում: Փորձագետն անդրադարձել է վերջերս Youtube-ում հայտված տեսաձայնագրությանը, որտեղ ստորացումների են ենթարկվում հայկական բանակի զինվորները:
«Դա անընդունելի և զզվելի է», – ասել է նա: