Home / Армения / Ֆրանսիական Google-ին տուգանեցին 5 հազար եվրոյով

Ֆրանսիական Google-ին տուգանեցին 5 հազար եվրոյով

Ֆրանսիայի դատարանը 5 հազար եվրոյի չափով տուգանել է Google ընկերությանը` սեռական հանցագործություն իրականացրած անձին զրպարտելու և վիրավորելու համար, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Google-ը մեղադրվում է նրանում, որ որոնողական հատվածում հանցագործի անունը գրելիս` համակարգն առաջարկում է վիրավորական բնույթի որոնողական բառեր ու արտահայտություններ:

Փարիզի դատարանը վճռել է, որ ընկերությունը որոնողական համակարգից պետք է հանի հանցագործի ինքնասիրությունն ու պատիվը վիրավորող արտահայտությունները և որպես փոխհատուցում նրան 5 հազար եվրո վճարի: