Home / Армения / 6-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի կազմն անփոփոխ է

6-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի կազմն անփոփոխ է

Այսօր Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վրաստանի ընտրանու դեմ կխաղա իր ուժեղագույն կազմով: Նույն կազմով մեր թիմը հանդես է գալիս 2-րդ տուրից ի վեր:

Հայաստան-Վրաստան, զույգեր (շախմատիստի անվան կողքին նշված է նրա վարկանիշը)

1. Բաադուր Ջոբավա 2710 – Լևոն Արոնյան 2783
2. Մերաբ Գագունաշվիլի 2598 – Վլադիմիր Հակոբյան 2691
3. Լեվան Պանցուլայա 2599 – Գաբրիել Սարգսյան 2677
4. Թամազ Գելաշվիլի 2611 – Արման Փաշիկյան 2639