Home / Հայաստան / «Ժամանակ». Բա «Արարատ Հայաթում» ի՞նչ էիր անում

«Ժամանակ». Բա «Արարատ Հայաթում» ի՞նչ էիր անում

Օրաթերթը ճշտել է Ռոբերտ Քոչարյանի Մոսկվայում հանգրվանելու վայրը:

Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է այն տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր առաջ ՌԴ էր մեկնել ռուսաստաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի դստեր հարսանիքին մասնակցելու համար: Ըստ հերքման` Քոչարյանն իբր ՌԴ էր գնացել իր անձնական գործերով:

Այս դեպքում երևի Քոչարյանի գրասենյակը պետք է բացատրի, թե ինչո՞ւ է Քոչարյանն այդ օրերին հանգրվանել հենց այն հյուրանոցում, որտեղ օթևանել էր Հայաստանից հարսանիքի մեկնած պատվիրակությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. Խոսքը «Արարատ Հայաթ» հյուրանոցի մասին է, որտեղ էլ, ի դեպ, տեղի է ունեցել Կարապետյանի դստեր հարսանիքը: Ավելին` Քոչարյանը ոչ միայն հարսանիքի հյուրերի հետ նույն հյուրանոցում է օթևանել, այլ նաև Սերժ Սարգսյանից բաժանված է եղել ընդամենը մեկ հարկի տարբերությամբ: Թե նրանցից ով է եղել վերևը, ով` մի հարկ ներքև, մեզ պարզել չհաջողվեց: