Home / Армения / «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի լրամշակման համար աշխատանքային խումբ կստեղծվի

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի լրամշակման համար աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի առաջարկով` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվում է աշխատանքային խումբ:
 
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խնդրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արտակ Դավթյանին,  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բունիաթյանին և Հանրային խորհրդի նախագահ  Վազգեն Մանուկյանին` առաջարկել իրենց կողմից ներկայացուցիչ:
Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: