Օրաթերթն անդրադարձել է ԲԿՀ քաղխորհրդի որոշմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ քաղխորհրդի նիստում քննարկել և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ որոշել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել նախկին կառկառուն ՕԵԿ-ական, այժմ` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այս մասին երեկ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Մենք նկատի ունենք, որ նա լիարժեքորեն կկատարի ԱԺ փոխնախագահի իր գործառույթները», – ասել է նա: