Home / Հայաստան / Գիտնականները բացահայտել են միգրենի գաղտնիքը

Գիտնականները բացահայտել են միգրենի գաղտնիքը

Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են այն գենը, որի թերացումը հանգեցնում է միգրենի զարգացման: Մասնագետները նաև հաղորդել են, որ բժշկական միջոցները կարող են ազդել այդ գենի վրա և բուժել հիվանդությունը:

Համապատասխան հետազոտությունն անցկացրել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Մասնագետները 110 հաճախորդներից, որոնք տառապում են միգրենով,   վերցրել են ԴՆԹ-ի օրինակներ, ինչպես նաև վերցրել են հաճախորդների ընտանիքների անդամների ժառանգական «պատկերը», հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Շնորհիվ այս հետազոտության` հնարավոր է դարձել պարզել, որ գլխացավերի պատճառը TRESK գենի մուտացիան է: Բացի դրանից, գիտնականները հաստատել են, որ այս ազդեցությունը կարող է փոխանցվել ժառանգաբար:

Հիշեցնենք, որ համաձայն վիճակագրական տվյալների, միգրենով տառապում են տղամարդկանց 8%-ը և կանանց 18% -ը: Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ այս հիվանդությունը կարող է հանգեցնել հաշմանդամության: