ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին պաշտոնանկ անելու մասին հրամանը, հաղորդում է BBC-ն:
Կրեմլի հաղորդմամբ, Լուժկովը հեռացված է քաղաքապետի պաշտոնից նախագահի վստահությունը կորցնելու պատճառով:
Քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես իրականացնելու է քաղաքապետի գլխավոր տեղակալ 74-ամյա Վլադիմիր Ռեսինը: