Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան /նստավայրը` Մոսկվա/:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում և հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը:
Երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի ուսումնասիրությունը և այդ գործակցության զարգացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: