Ամերիկացի երգչուհի Մըրայա Քերին հերթական անգամ զվարճալի իրավիճակում է հայտնվել:
Շաբաթ օրը Ֆորմուլա 1 ավտոարշավի Սինգապուրի մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպված համերգի ժամանակ նա ծիծաղելի վիճակում է հայնտվել: Ելույթի ժամանակ երգչուհին բարձրակրունկներով բեմ է դուր եկել և սայթաքել է: Քերին ընկել է` շաունակելով երգել 1992 թվականին հիթ դարձած «Այնպես արա, որ դա պատահի» երգը: Բարեբախտաբար նրա շոուին մասնակցող պարողներից մեկը արագ օգնության է հասել և Մըրայան նորից կանգնել է բեմի վրա և ժպտալով ասել, «որ ինքը դա հատուկ է արել»:
Այնուհետ երգչուհին չի կարողացել շարունակել ելույթն այդ «անիծյալ» կոշիկներով, որոնց պատճառով էլ նա սայթաքել էր: Քերին հենց բեմի վրա հանել է կոշիկներն ու կրկին դիմել է հանդիսատեսին` ասելով. «Ակնհայտ է, որ ես ոտաբոբիկ պիտի լինեմ բեմի վրա»: