Այսօր «հռչակավոր», ինչպես նշված էր լրագրողներին բաժանված մամուլի հաղորդագրության մեջ, երգչուհի Էռնա Յուզբաշյանը հանդիպել էր լրագրողների հետ:
Ասուլիսից առաջ լրագրողներին նախօրոք տեղեկացրել էին, որ չի կարելի երգչուհու անձնական կյանքին վերաբերող հարցեր տալ, սակայն Էռնան մեծահոգի գտնվեց և ասաց, որ ազատություն է տալիս լրագրողներին հարցնել` ինչ ուզում են:
«Ես շատ համեստ մարդ եմ, все эти вспышки, для меня подобны смерти»,- հայերենից ռուսերենի անցնելով` ասել է Էռնա Յուզբաշյանը:
Ողջ ասուլիսի ընթացքում երգչուհին կիսառուսերեն-կիսահայերեն լրագրողների հետ կիսվում էր սեպտեմբերի 30-ին կայանալիք համերգի մանրամասներով:
«Համերգի համար հիմք դարձավ նոր ալբոմի թողարկումը, մենք հասկացանք, որ պետք է դուրս գալ այդ սահմանից և աշխատել ավելի լայն հասարակության համար», – նշել է Յուզբաշյանը:
Էռնայի պրոդյուսեր Կարեն Գրիգորյանն էլ ասել է, որ համերգն իր ձևով լինելու է` «անկեղծ զրույց հանդիսատեսի հետ»:
«Մենք հրաժարվել ենք բոլոր տեսակի դեկորացիաներից, համերգի ժամանակ լինելու են միայն լույս, ստվեր և արտիստը»,-ասել է Կարեն Գրիգորյանը:
Քանի որ Էռնան երկար տարիներ ապրել է Ամերիկայում, ասուլիսի ժամանակ հարց է հնչել, թե արդյոք երգչուհին տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության:
«Այո, ես այս տարի արդեն 5 անգամ եկել եմ Հայաստան: Ես չէի գա, եթե մշտական բնակություն հաստատելու մտադրություն չունենայի: Կապս երբեք չեմ խզել, մնացել եմ հայ, ամերիկացի չեմ դառել: Ուզում եմ ապրեմ Հայաստանում, ուզում եմ իմ աղջիկս, իմ բալիկս դառնա հայ, շփվի հայ երեխաների հետ, իմանա` ինչն ա իսկական հայ ընկերությունը: Այնտեղ` Ամերիկայում, երեխաները հայաթներում չեն խաղում, չեն վազվզում, չեն գժվում: Կուզենայի, որ ինքը իսկական հայ լինի` նենց քյառթու»,- ասել է հանրահայտ երգչուհին:
Ի՞նչ է կարծում Էռնա Յուզբաշյանը հայկական էստրադայի մասին հարցին, երգչուհին պատասխանել է.
«Հարգելիներս, դուք էլ եք մեղավոր, որ, այսպես կոչված աստղերը, ճանաչում են ստանում: Ձեր TV-իների միջոցով են նրանք հնարավորություն ստանում աճելու:
А мне до лампочки կտան ինձ վաստակավոր արտիստի կոչում: Կոչում дает не министерство культуры, կոչում дает народ который тебя любит», – պարզաբանել է երգչուհին:
«Բայց, օրինակ, շատ հավանում եմ Տիգրան Պետրոսյանին, իհարկե, Սիրուշոն էլ շատ տաղանդավոր աղջիկ է»:
Երգչուհին նաև շնորհակալություն հայտնել է «Արմավիա» ավիաընկերությանը, քանի որ առաջիկա համերգը տեղի է ունենալու Միխայիլ Բաղդասարովի հովանավորությամբ: Լրագրողները հարցրեցին Յուզբաշյանի և Բաղդասարովի անձնական կապի մասին` նշելով, որ երկուսն էլ նույն քաղաքում են ծնվել` Բաքվում:
Յուզբաշյանը, սակայն, ասել է, ինքը ծնվել է Երևանում և որ Բաղդասարովի հետ որևէ անձնական կապ չկա.
«Նա պարզապես բարի մարդ է և սիրում է արվեստը»,- ասել է երգչուհին: