Ռուսաստանի ընդդիմությունը Յուրի Լուժկովին չի ընդունի իր շարքերը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետը նաև լքել է երկրի իշխող` «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:
Ընդդիմությունը, սակայն, բացառում է Լուժկովի հետ համագործակցության ցանկացած հավանականությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է քաղաքական գործիչ Վլադիմիր Միլովը:
«Բացառվում է: Այս մարդը մեզ համար պերսոնա նոն գրատա է»,- հայտարարել է Միլովը: Նրա խոսքով` Լուժկովը ընդդիմության շարքերում տեղ չունի: