Home / Армения / Փակ սահմանը պատրվակ է Թուրքիային ԵՄ չընդունելու համար. թուրքագետ

Փակ սահմանը պատրվակ է Թուրքիային ԵՄ չընդունելու համար. թուրքագետ

Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները, իհարկե, մի քայլ առաջ էր դեպի Եվրոպա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Թուրքագետ Արտակ Շաքարյանը` նշելով, որ նման կարծիք ունեն խնդրով զբաղվող վերլուծաբաններից շատերը:

«Սակայն կան ավելի հիմնավոր խնդիրներ, որոնց պատճառով Թուրքիան չի ընդունվում ԵՄ: Հայաստանի հետ սահմանը բաց է, թե փակ է, Իրանի հետ հարաբերություններ կան, չկան, Ցեղասպանությունը կընդունի թե ոչ, դա Եվրոպայի համար պարզապես պատրվակներ են Թուրքիային չընդունելու համար»,- կարծիք է հայտնել թուրքագետը:

Շաքարյանի կարծիքով` եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, ապա 75 միլիոնանոց այդ երկիրը կդառնա Գերմանիայից հետո երկրորդ կարևոր պետությունը որոշումների ընդունման մեխանիզմում, ինչը, օրինակ, Ֆրանսիային հաստատ ձեռնտու չէ: