Փարիզի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել փոխհատուցում ընդունել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակից, ով մեղադրվում է կաշառակերության մեջ:
Խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ հետ են կանչում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դեմ ներկայացրած հայցը և պատրաստ են որպես փոխհատուցում նրանից 2,2 միլիոն եվրո ստանալ:
Նախկին նախագահը քաղաքապետարանին կվճարի այն գումարը, որը նա վատնել է քաղապետարանի բյուջեից, երբ 1977-1995 թվականներին զբաղեցրել է այդ պաշտոնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սակայն Ժակ Շիրակի գործով դատական նիստը, այնուամենայնիվ, կայանալու է: Բացի քաղաքապետարնի միջոցները վատնելու մեջ մեղադրվելուց, Շիրակին նաև մի շարք այլ մեղադրանքներ են առաջադրել, այդ թվում` կաշառակերության և ազգային հիմնադրամների միջոցները վատնելու մեջ:
Նախագահության տարիներին Շիրակը օգտվել է անձեռնմխելիության իրավունքից, սակայն պաշտոնանկ լինելուց հետո դատախազությունը հնարավոր է դարձել կաշառակերությանը վերաբերող հետաքննություն անցկացնել, ինչի հետևանքով 2009 թվականի դեկտեմբերին 77-ամյա Շիրակին պաշտոնական մեղադրանք են ներկայացրել:
Շիրակի գործով դատավարությունը կմեկնարկի 2011 թվականի սկզբին: