Home / Հայաստան / 2009 թվականին ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 21.2%

2009 թվականին ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 21.2%

2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 503.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 529.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության` ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 97.5 և 83.2 տոկոսը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 69.1%-ով, ծախսերի գծով` 61.8%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2%-ով կամ 87.9 մլրդ դրամով: Ընդ որում, 19.7%-ով (76.6 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 96.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 36%-ով կամ 8.5 մլրդ դրամով` այլ եկամուտները: