Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի և իշխանությունների միջև 17-օրյա հակամարտության ընթացքում ռուսաստանցիներն ակտիվորեն խաղադրույքներ էին անում Լուժկովի մնալու կամ հեռանալու վրա:
РИА «НР» կայքը քվեարկություն է ներկայացրել` «Ո՞վ կհաղթի «Կրեմլն ընդդեմ Լուժկովի» հակամարտությունում» թեմայով:
Հարցման մասնակիցների 58%-ը հարցման առաջին օրերին եզրակացնում էին, որ «ինչպես էլ լուծվի խնդիրը, ինչպես միշտ, հաղթելու է Վլադիմիր Պուտինը»:
Մասնակիցների 19,33%-ը այն կարծիքին էին, որ հաղթելու է նախագահը, և փաստորեն, նրանք ճիշտ էին:
Քվեարկության մասնակիցների 7,83% վստահ էին, որ լուժկովյան փորձը կհաղթի նախագահին:
Քվերակողների 14,87%-ը նախագահի և քաղաքապետի մեջ որևէ լուրջ ընդհարում չեն նկատել:
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը 4331 մարդ է մասնակցել: