Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահապատիժները հետաձգվել են ներարկվող նյութի` նատրիումի տրիպենտալի վերջանալու պատճառով: Մահապատժի իրականացման համար անհրաժեշտ նյութի միակ արտադրող Hospria ընկերությունը վստահեցնում է, որ ներարկվող նյութի նոր քանակը պատրաստ կլինի 2011 թվականի սկզբին: Ընկերության խոսքով` նատրիումի տրիպենտալի պակասության մեջ մեղավոր են հումքի մատակարարները:
Նատրիումի տրիպենտալը օգտագործվում է ԱՄՆ 34 նահանգներում, որտեղ ընդունված է մահապատիժը: Գալիք 4 ամիսների ընթացքում նախատեսված էր 17 մահապատիժ իրականացնել ներարկման եղանակով, որոնք, փաստորեն, հետաձգվել են: