Թուրքական հասարակությունում տիրող հակահայկական տրամադրություններն օգտագործվում են Թուրքիայի ներքաղաքական ինտրիգներում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և մասնավորեցրել.
«Ընդդիմադիր կուսակցությունը մեղադրում է թուրքական իշխանություններին չափից շատ հանդուրժողական լինելու մեջ` կապված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերջերս մատուցված պատարագի հետ, և ասում, որ նրանք կարծես միտում ունեն վերակենդանացնելու քրիստոնեական կրոնը»:
Ռուբեն Մելքոնյանը անդրադարձել է նաև ընդդիմադիր ազգայանական կուսակցության Դևլեթ Բահչելիի առաջարկին Անիի մայր տաճարում նամազ անելու վերաբերյալ.
«Հետաքրքրականը գիտե՞ք որն է. խոսակցություներ կան, որ հենց Դևլեթ Բահչելին հայկական ծագում ունի. ասում են, որ նրա ծնողները հայ են եղել, հետո են կրոնափոխ եղել: Ի՞նչ է` Բահելին որոշել է գնալ հարազատ տաճարում աղո՞թք անել, հարց է առաջանում` ո՞ր աստծուն է դիմելու ազգայանական առաջնորդը»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը: