Home / Армения / Հայաստանի հավաքականն այսօր կարևորագույն խաղ է անցկացնելու

Հայաստանի հավաքականն այսօր կարևորագույն խաղ է անցկացնելու

Հայաստանի հավաքականի` սեպտեմբերի 28-ին Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Ադրբեջանի թիմից կրած պարտությունից հետո իրենից առաջ թողեց 4 թիմերի: Ուկրաինայի ընտրանին 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 12-ական միավոր են վաստակել Հունգարիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջին թիմի շախմատիստները: Մեր ընտրանին ևս 6 թիմի նման իր ակտիվում ունի 11 միավոր:

Այսօր մեր հավաքականը ուժերը չափելու է Լեհաստանի ընտրանու հետ: Միավորների կորստի դեպքում մեր թիմը կզրկվի չեմպիոնի կոչումը նվաճելու բոլոր հնարավորություններից: