Րոպեներ առաջ Խանտի-Մանսյիսկում ավարտվեց Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրի Հայաստան-Լեհաստան հանդիպումը:
Մեր թիմի կազմում ոչ-ոքիներ խաղացին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը, իսկ ահա երրորդ խաղատախտակին հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության մատնեց Բարտոլոմեյ Մացեային:
Սա Օլիմպիադայում Լեհաստանի հավաքականի առաջին պարտությունն էր:
Հաղթանակը հնարավորություն տվեց Հայաստանի ընտրանուն վաստակել 13 միավոր և շարունակել պայքարը չեմպիոնի կոչման համար: