Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումներից հայաստանցի երկրպագուներն առանձնակի անհամբերությամբ էին սպասում պորտուգալական «Բրագայի» և ուկրաինական «Շախտյորի» խաղին: H խմբում ընդգրկված այս երկու թիմերը հանդիպեցին Բրագայում, իսկ «Շախտյորի» հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Եթե առաջին խաղակեսում Մխիթարյանը, ինչպես և նրա թիմը, մի փոքր կաշկանդված էր գործում, ապա երկրորդ կեսի ընթացքում Հենրիխը բավական արդյունավետ խաղաց, մասնակցեց իր թիմի խփած երկրորդ գոլի գրոհին, և մի շարք դրվագներում շատ լավ տպավորություն թողեց: Այս խաղը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Դոնեցկի թիմի կազմում Մխիթարյանը ձեռք է բերում իր խաղային «ես»-ը և դառնում է «Շախտյորի» անբաժանելի մասը:
Նշենք, որ ուկրաինական ակումբը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, երկու գոլի հեղինակ դարձավ Լուիզ Ադրիանոն, իսկ վերջին րոպեին 11-մետրանոց հարվածն իրացրեց Դուգլաս Կոստան: Հաղթանակը հնարավորություն տվեց Մխիթարյանի թիմին 6 միավոր վաստակել և անգլիական «Արսենալի» հետ մեկտեղ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույն խմբում ընդգրկված սերբական «Պարտիզանը» և «Բրագան» առայժմ ոչ մի միավոր չեն վաստակել: Հաջորդ երկու հանդիպումը «Շախտյորը» կանցկացնի «Արսենալի» դեմ:
Չեմպիոնների Լիգա, 2-րդ տուր, արդյունքներ.
E խումբ
Բազել, Շվեյցարիա – Բավարիա, Գերմանիա 1:2
Ռոմա, Իտալիա – Կլուժ, Ռումինիա 2:1
Բավարիա՝ 6 միավոր, Ռոմա՝ 3 միավոր, Կլուժ՝ 3 միավոր, Բազել՝ 0 միավոր
F խումբ
Սպարտակ Մոսկվա, Ռուսաստան – Ժիլինա, Սլովակիա 3:0
Չելսի, Անգլիա – Օլիմպիկ Մարսել, Ֆրանսիա 2:0
Չելսի՝ 6 միավոր, Սպարտակ՝ 6 միավոր, Օլիմպիկ՝ 0 միավոր, Ժիլինա՝ 0 միավոր
G խումբ
Օսեր, Ֆրանսիա – Ռեալ Մադրիդ, Իսպանիա 0:1
Այաքս, Հոլանդիա – Միլան, Իտալիա 1:1
Ռեալ՝ 6 միավոր, Միլան՝ 4 միավոր, Այաքս՝ 1 միավոր, Օսեր՝ 0 միավոր
H խումբ
Բրագա, Պորտուգալիա –Շախտյոր, Ուկրաինա 0:3
Պարտիզան, Սերբիա – Արսենալ, Անգլիա 1:3
Արսենալ՝ 6 միավոր, Շախտյոր՝ 6 միավոր, Պարտիզան՝ 0 միավոր, Բրագա՝ 0 միավոր