Վրաստանը պատրաստվում է Ռուսաստանին
պատասխանատվության ենթարկել` վերջինիս մեղադրելով 18-20-րդ դարերում
չերկես ժողովրդի դեմ ցեղասպանություն իրագործելու մեջ: Այս հարցը վրացական
խորհրդարանը կքննարկի աշնանային նստաշրջանի ժամանակ: Ավելի վաղ մի քանի չերկեսական
կազմակերպություններ ցեղասպանության փաստեր են ներկայացրել միջազգային
հանրությանը, բայց այդ հարցը երբեք ուշադրության չի արժանացել:
Չերկես ազգի ներկայացուցիչների հավաստմամբ`
Ռուսական կայսրության դաժան քաղաքականության հետևանքով ավելի քան 400 հազար չերկես
է մահացել, իսկ մոտ 500 հազար մարդ տեղահանվել է: Պատմական հայրենիքում ընդամենը
80 հազար մարդ է մնացել, գրում է Время новостей թերթը:
Այսօր Չերկեսիայի Հանրապետության 17 ավաններում
50,2 հազար մարդ է ապրում: Չերկեսյան սփյուռք կա Մերձավոր Արևելքի երկրներում,
որտեղ 19-րդ դարի կեսին տեղահանվել են չերկեսները: Ռուսաստանը մինչ 1864 թվականը
պատերազմում էր Արևմտյան Կովկասի ազգությունների դեմ, իսկ պատերազմի ավարտից հետո չերկեսները
ստիպված էին բնակություն հաստատել Օսմանյան կայսրությունում: