Home / Армения / Սիրային անհաջողություններն ազդում են սրտի վրա. գիտնականներ

Սիրային անհաջողություններն ազդում են սրտի վրա. գիտնականներ

Հոլանդացի գիտնականները պարզել են, որ սիրո հարցերում անհաջողությունները կարող են ոչ միայն հոգեբանական խնդիրներ առաջացնել, այլև ֆիզիկական վնաս հասցնել օրգանիզմին, գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով Psychological Science-ի տվյալները:

Լեյդենի և Ամստերդամի մասնագետները ենթադրում են, որ ֆիզիկական և զգայական ցավի համար պատասխանատու է ուղեղի նույն հատվածը: Այս ենթադրությունը հաստատվել է գործնական ուսումնասիրություններով:

Փորձի այն մասնակիցների սիրտը, ովքեր մերժված էին մյուսների կողմից, ավելի դանդաղ էր զարկում, ընդ որում` դա կախված էր զգացմունքների ազդեցությունից:
Նման ազդեցությունն էլ բացատրում է այն փաստը, թե ինչու ամուսնալուծությունից հետո շատերը չեն կարողամում նորմալ սնվել կամ քնել: