Երեկ վաթսունամյա բրազիլուհին ծննդաբերել է սեփական թոռնիկին, որի համար համաձայնել էր փոխարինող մայր դառնալ:
Կինը համաձայնել է այս քայլին դիմել հանուն 32-ամյա դստեր, ով, ըստ բժիշկների, չէր կարող երեխա ունենալ:
Բացի դրանից, ըստ բրազիլական օրենսդրության՝ փոխարինող մայր կարող է դառնալ երեխայի ծնողների հետ արյունակցական կապի մեջ գտնվող մեկը:
Հղիության ողջ ընթացքում ապագա տատիկն ու մայրը գտնվել է բժիշկների հսկողության ներքո: Նորածին Ալիսին կեսարյան հատմամբ է լույս աշխարհ եկել և առողջ է:
Նշենք, որ Բրազիլիայում սա առաջին դեպքը չէ: Ուղիղ երեք տարի առաջ՝ 2007թ. սեպտեմբերի 28-ին, Պերնամբուկու շրջանից 51-ամյա մի կին զույգեր է ունեցել իր 27-ամյա դստեր համար՝ դառնալով միաժամանակ և՛ տատիկ, և՛ մայր, տեղեկացնում է РИА Новости-ն: