Time ամսագիրը հրապարակել է 10 ամենաճակատագրական սիրային եռանկյունիների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում են Բրիտանիայի արքայազն Չարլզը, Դիանա Սփենսերն ու Կամիլա Փարքեր-Բոուլզը, հաղորդում է РИА Новости-ն:
Լավագույն տասնյակում տեղ է գտել Ինգրիդ Բերգման, Պիտեր Լինդստրյոմ և Ռոբերտո Ռոսելինի եռանկյունին: Հոլիվուդյան դերասանուհի Ինգրիդ Բերգմանի ամուսնության հարցը քննարկվել է անգամ ԱՄՆ Սենատում: Նա բաժանվեց ամուսնուց` Պիտեր Լինդստրյոմից ռեժիսոր Ռոբերոտ Ռոսելինիի հետ ունեցած բուռն սիրավեպի պատճառով: Այս քայլով դերասանուհին իր դեմ տրամադրեց ամերիկյան հանրությանը:
Վարկանիշային աղյուսակում է նաև Էլիզաբեթ Թեյլորը, ով ամուսնացած լինելով երգիչ Էդդի Ֆիշերի հետ` կրքոտ սիրավեպ ունեցավ Ռիչարդ Բարթոնի հետ «Կլեոպատրա» ֆիմի նկարահանումների ժամանակ: