ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նտսաշրջանի շրջանակներում Հայաստան ժամանած ՌԴ Հաշվիչ պալտաի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը նախօրեին այցելել է Գյումրիի ռուսական ռազմաբազա, եղել ռուսական եկեղեցում ու «Պատվո բլուրում», գրում է օրաթերթը:
Սերգեյ Ստեպաշինին ու Իշխան Զաքարյանին Գյումրիի մատույցներում դիմավորել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Աշոտ Գիզիրյանը, որոնք ողջ ընթացքում շրջել են ռուս և հայ բարձրաստիճան հյուրերի հետ:
Գյումրիի քաղաքապետը` Վարդանիկը, եղել է իր կերպարին հոգեհարազատ կեպիով: Ստեպաշինը նրա հետ զրույցում հատուկ զգուշացրել է` կեպիդ հանիր, Լուժկովն էլ էր կեպի դնում` նկատի ունենալով Լուժկովի անփառունակ պաշտոնանկությունը: