Ավստրալացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ արհեստական բեղմնավորման ԷԿՕ տեսակի օգնությամբ մայրանալու դեպքում տղա երեխա ունենալու հավանականությունը ավելի մեծ է:
Գիտնականները 2002-2006 թվականներին արհեստական բեղմնավորմամբ մայրացած 14 հազար դեպք են ուսումնասիրել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում: Հետազոտության արդյունքները, որոնք տպագրվել են British Journal of Obstetrics and Gynaecology ամսագրում, վկայում են այն մասին, որ արհեստական բեղմնավորման 100-ից 56-ի դեպքում տղա է ծնվում, այնինչ բնական ճանապարհով բեղմնավորման արդյունքում` 100-ից 51-ն է տղա ծնվում: