Օտարալեզու դպրոցներ կան սկզբունքորեն բոլոր երկրներում: Մենք դրանք հիմնադրելով` հեծանիվ չենք հայտնագործում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Լրագրողների հարցին, թե արդյոք օտարալեզու դպրոցներ բացելու փոխարեն ավելի նպատակահարմար չէ բարձրացնել կրթության մակարդակը, օրինակ` անգլերենը բարելավվելու համար, Երիցյանը, իր իսկ խոսքով, «ցավով» փաստել է, որ դա անել չեն կարող:
«Ցավով եմ նշում, որ մոտակա տարիներին չենք կարող զգալիորեն բարձրացնել կրթության մակարդակը», – ծանր հոգոց հանելով ասել է Լեզվի տեսչության պետը: