Home / Армения / Դեդ Հասանին պատվիրել է ադրբեջանական խմբավորման ղեկավա՞րը

Դեդ Հասանին պատվիրել է ադրբեջանական խմբավորման ղեկավա՞րը

Սեպտեմբերի 16-ին Մոսկվայում մահափորձի ենթարկված քրեական առաջնորդ Հասան Ուսոյանը, ով հայտնի է Դեդ Հասան կեղծանունով, հավաք է անցկացրել` քրեական հեղինակությունների մասնակցությամբ:

Հավաքի ընթացքում Ուսոյանը հայտարարել է, որ մահափորձը կազմակեպել է ադրբեջանական խոշոր խմբավորման ղեկավար Ռովշան Ջանիևը` հայտնի Ռովշան Լյանկյարանսկի մականունով, գրում է Комсомольской правда թերթը:

Դեդ Հասանի կարծիքով` Լյանկյարանսկին մարդասպան է վարձել իսլամական ծայրահեղական խմբավորումներից: Ռովշան Ջանիևի և Հասան Ուսոյանի միջև առաջացած տարաձայնությունները կապված են նրա հետ, որ Ջանիևը փորձել է ներխուժել Դեդ Հասանի ազդեցության տակ գտնվող ոլորտները: Չնայած Ուսոյանը փորձել է Մոսկվայից «վռնդել» Ջանիևին, նրա մոտ ոչինչ չի ստացվել, քանի որ Ռովշան Լյանկյարանսկուն սատարել են վրացի հեղինակություները` Ջեմո և Մամուկա Միկելաձեները:

Դեդ Հասանի մեղադրանքից հետո Ռովշան Լյանկյարանսկին փախել է Ուկրաինա:
Նշենք, որ 5 տարի առաջ Ջանիևի մուտքը Ուկրաինայի տարածք արգելվել էր: Հենց այս որոշման հիման վրա էլ երկաթուղային կայարանում նրան ձերբակալել են` կեղծ փաստաթղթերով: Այժմ նա ձերբակալված է և գտնվում է Կիևում: