Թուրքիայի մշակույթի նախարար էրթուղրուլ Գյունայն անդրադարձել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի` Անիի Մայր Տաճարում նամազ իրականացնելու ցանկությանը:
Գյունայը դատապարտել է նման ցանկությունը` նշելով, որ նամազը չի կարելի քաղաքական ակցիայի վերածել: Թուրքիայի մշակույթի նախարարի կարծիքով` քաղաքական նպատակներով կրոնի շահագործումն անպատեհ է:
Ինչպես մենք հայտնել էինք ավելի վաղ, Կարս նահանգի իշխանություններն արդեն մերժել են Դևլեթ Բահչելիի` հայկական եկեղեցում նամազ անցկացնելու խնդրանքը: