Սեպտեմբերի 23-25-ը Ռուսաստանի Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ իրականացվել է «Ապօրինի ներգաղթյալ» միջոցառումների շարքը, որոնք ուղղված էին ՌԴ տարածքում ապօրինի կերպով բնակություն հաստատած օտարերկրացիների բացահայտմանը:
Պաշտոնական տվյալների համաձայն` բացահայտվել է 840 վարչական խախտման դեպք, որոնցից 472-ը միգրացիոն օրենսդրության ոլորտում են:
Իրականացված գործողություների արդյունքում բերման են ենթարկվել Հայաստանի 3 քաղաքացի, Ուկրաինայի 7 քաղաքացի և Տաջիկստանի մեկ քաղաքացի, ովքեր շինարարությամբ էին զբաղվում մասնավոր տարածքներից մեկում և այնտեղ բնակվում էին առանց համապատասխան իրավունքի: