Արևմտյան Սահարան դե ֆակտո ընդունել է Հարավային Օսիայի անկախությունը: Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահի խորհրդական Կոնստանտին Կոչիևը, ով բանակացություններ էր վարում Արևմտյան Սահարայում կառավարող կուսակցության անդամների հետ:
Կոչիևի խոսքով` «Հարավային Օսիայի և Աբխազիայի հանրապետության անկախության ճանաչման հարցը 2008 թվականի գարնանը Սահարայի Հանրապետության օրակարգում էր, իսկ նույն թվականի օգոստոսին պետությունը ողջունել է Ռուսաստանին Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու համար: Դե ֆակտո Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետությունը ճանաչում է Հարավային Օսիայի Հանրապետությունը, թեև պաշտոնապես որևէ դիվանագիտական փաստաթուղթ ստորագրված չէ»:
Նշենք նաև, որ Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետությունն ինքը անկախության ճանաչման կարիք ունի: Այն Մարոկոյի տարածքի մեջ է մտնում: Ինքնանկախ հանրապետության կառավարությունը Ալժիրում է և ցանկանում է առանձնանալ Մարոկոյից: