Ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ»-ի ղեկավար Ռուբեն Վարդանյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե ինքը պատրաստվում է մասնակցել Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին:
«Նախ և առաջ, ես դա չեմ ուզում: Երկրորդը` դա անհնար է, քանի որ ես հայկական անձնագիր չունեմ: Թեկնածություն առաջադրելու համար անհրաժեշտ է ոչ միայն այդպիսի անձնագիր ունենալ, այլև բնակվել ՀՀ տարածքում առնվազն տասը տարի»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերում «Ведомости» թերթը:
Ավելին` Վարդանյանը չի պատրաստվում զբաղեցնել նաև ՌԴ նախագահի խորհրդականի պաշտոնը: «Ես շատ վատ պետական պաշտոնյա կլինեի, քանի որ դա հատուկ մշակույթ է, հատուկ հոգեբանական տեսակ: Ինձ այդ ձևաչափը չի հետաքրքրում: Ես ուզում եմ, որ Ռուսաստանը լուսավոր ապագա ունենա, բայց ավելի լավ է ես ապահովեմ դա այնպես, ինչպես կարող եմ` բիզնես դպրոցների և այլ նախագծերի միջոցով», – ասել է Վարդանյանը: