Home / Հայաստան / «Առավոտ». Առաջին Հանրապետությունն էլ ներսից քանդվեց

«Առավոտ». Առաջին Հանրապետությունն էլ ներսից քանդվեց

«Հայաստան-Ադրբեջան մրցակցությունը վաղուց տեղափոխվել է տնտեսական հարթություն, որը, ցավոք, տանուլ ենք տալիս: Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ մասնագետների կանխատեսումներով` այսօրվա համեմատությամբ 2020 թվականին Հայաստանի բնակչությունը կավելանա ընդամենը 100 հազարով, այն դեպքում, երբ Ադրբեջանում աճը կկազմի 1.2 մլն մարդ: Պատմությունը վկայում է, որ և Արշակունյաց, և Բագրատունյաց թագավորությունները, նաև` 1918-1920 թթ. Հայաստանի առաջին հանրապետությունը, նախ խարխլվեցին ներսից` որպես ֆունկցիոնալ առումով անկատար կառույցներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: