«Ոսկե ծիրան» կինոփառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS-ի կողմից` «FICTS PLATE D’HONNEUR 2010»:
FICTS-ը Կինոյի, հեռուտատեսության և սպորտի միջազգային դաշնություն է, որը միավորում է 103 երկրներ և հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի անդամ «Մշակույթի և օլիմպիական կրթության» ոլորտում:
Նշենք, որ «FICTS PLATE D’HONNEUR 2010» մրցանակը շնորհվում է սպորտի, հեռուստատեսության, կինոյի, լրագրության և շոուների ոլորտում գործող այն կազմակերպություններին, որոնք նշանակալի դեր են խաղացել նշված բնագավառների արժեքների խթանման գործում:
«Ոսկե ծիրանի» մամուլի հաղորդագրության համաձայն` մրցանակը «Ոսկի ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին կհանձնվի 28-րդ «Միլանի միջազգային FICTS փառատոնի» ընթացքում, որը միջազգային միջոցառում է` նվիրված կինոյին, հեռուստատեսությանը և սպորտային մշակույթին:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Պալացցո Ջուրեկոնսուլտիում աշխարհի մի շարք հեռուստատեսությունների և կարևորագույն թերթերի ներկայացուցիչների ներկայությամբ: