Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի համալսարաններից մեկի ուսանողը ինքնասպան է եղել նրանից հետո, երբ ինտերնետում հայտնվել է իր համակուրսեցիների կողմից գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ինքը սեքսով է զբաղվում մեկ այլ տղամարդու հետ:
Երկու երիտասարդների դեմ, ովքեր սեպտեմբերի 21-ին գաղտնի նկարահանել են 18-ամյա Թայլեր Կլեմենտիին, մեղադրանք է ներկայացվել:
Տեսախցիկը տեղադրված է եղել ուսանողական հանրակացարանի սենյակում, իսկ տեսանյութը օնլայն հեռարձակվում էր ինտերնետում:
Հաջորդ օրն ականատեսները հայտնել են տեղի ոստիկանությանը, որ ինչ-որ մեկը կամրջից նետվել է գետը: Կամրջի վրա գտել են Կլեմենտիի դրամապանակը, սակայն մարմինը հայտնաբերել չի հաջողվել:
«Թայլերը հիանալի երիտասարդ էր և տաղանդավոր երաժիշտ: Նրա ընտանիքը շատ մեծ վիշտ է ապրում»,- հայտարարել է Կլեմենտիների ընտանիքի փաստաբան Փոլ Մայնարդին:
Երիտասարդին դին հայտնաբերվել է մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 29-ին, հաղորդում է BBC-ն: