Հոկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը, ասված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ: