Home / Армения / Universal-ը կներկայացնի Սպիտակաձյունիկը նոր տարբերակով

Universal-ը կներկայացնի Սպիտակաձյունիկը նոր տարբերակով

Universal ընկերությունը
պատրաստվում
  է նկարահանել
«
Սպիտակաձյունիկը» հեքիաթի նոր տարբերակը, տեղեկացնում է
Heatvision-
ը:

Ֆիլմը կկոչվի «Սպտակաձյունիկն ու որսորդը»: Նոր սցենարը կգրվի Իվան Դոգերտինի կողմից, ռեժիսորը կլինի Ռուպերտ Սանդերսը, իսկ պրոդյուսերը՝ Ջո Ռոտը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պրոդյուսերը:

Նոր տարբերակում հիմնականում ուշադրություն կդարձնեն որսորդին, ով այս անգամ ոչ միայն կխղճա և
չի սպանի Սպիտակաձյունիկին
անտառում,
այլև նրա հետ փախուստի
կդիմի:

Հեքիաթում հերոսուհին ռոմանտիկ հարաբերություններ է ունենում արքայազնի հետ, ինչը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի նաև նոր տարբերակում: Որսորդը հանդես կգա Սպիտակաձյունիկի դաստիարակի դերում և կսովորեցնի նրան, թե ինչպես պայքարի
թշնամիների
դեմ և գոյատևի բարդ պայմաններում: