Օրաթերթի տեղեկություններով` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը` նույն ինքը` Թոխմախի Մհերը, վերջին օրերին կրկին սկսել է ակտիվանալ:
Մհերը ցանկանում է կրկին պաշտոնի տիրանալ և հիմա փորձում է բանակացություններ վարել ՀՀԿ ներսում, Սերժ Սարգսյանի մտերիմների հետ:
Ըստ մեր աղբյույրների` Թոխմախի Մհերին դեռ կոնկրետ որևէ աշխատանք չեն առաջարկել, բայց խոստացել են օգնել: Ըստ որոշ տեղեկությունների` հիմնական խոսակցությունը ծավալվել է Սեդրակյանին փոխնախարար նշանակելու մասին: