Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջին անգամ շաբաթ օրը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է ինտերնետային էջի այցելուի հարցին:
Պատասխանելով ինտերնետից օգտվողի «Դուք իրակա՞ն եք» հարցին, պետության ղեկավարը պատասխանել է. «Այո´, իսկականից իրական եմ»: Նախկինում Twitter-ում Ռուսաստանի նախագահն անձամբ պատասխանել է միայն Կիրովի շրջանի նահանգապետ Նիկիտա Բելիյի հարցին:
Նշենք, որ Դմիտրի Մեդվեդևը ստեղծել է իր սեփական միկրոբլոգը հունիսին` Twitter ընկերության շտաբ-բնակարան կատարված այցելությունից հետո: Նրա էջը դարձել է առաջին ռուսական միկրոբլոգը Twitter.com կայքում, որը ստացել է վավերացման աստիճան, ինչը նշանակում է, որ իրականում բլոգը պատկանում է հենց Դ.Մեդվեդևին: