Home / Армения / Պատգամավորը մտածում է Հայաստանում 2-րդ ռուսաստանյան ռազմակայանի մասին

Պատգամավորը մտածում է Հայաստանում 2-րդ ռուսաստանյան ռազմակայանի մասին

Ռուսաստանի պետդումայի հայազգի պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ պաշտոնական Մոսկվան կարող է ևս մեկ ռազմակայան տեղակայել Հայաստանում, հաղորդում է Кавказ Онлайн-ը:

«Կարծում եմ, որ Հայաստանում բավարար չէ ունենալ ընդամենը մեկ ռազմակայան: Գյումրիի կայանը կրում է զուտ պաշտպանողական բնույթ ինչպես իր կառուցվածքով, այնպես էլ սպառազինմամբ: Դրանք են հակաօդային պաշտպանությունը, МиГ-29-ը և С-300-ը: Կարծում եմ` Ռուսաստանը կարող է օգտագործել հայ-ռուսական հարաբերություններն ավելի լայն ընկալմամբ»,- նշել է Բաղդասարովը:

«Ըստ իս` ելնելով այդ տարածաշրջանում Ռուսաստանի շահերից` Հայաստանում կարելի է տեղակայել երկրորդ ռազմակայանը: Բոլորովին այլ` ինչպես իր կազմով և սպառազինմամբ, այնպես էլ կառուցվածքով. որոշակի հարձակողական բնույթ կրող ռազմակայան` հաշվի առնելով այնտեղ օդային համակարգ ստեղծելու հնարավորությունը` այլ նշանակության մեր ռազմաօդային ուժերի, ինչպես նաև հարձակողական բնույթի ուժերի ծավալման համար»,- նշել է Բաղդասարովը: