Դերասան Արմեն Ջիգարխանյանը Комсомольская правда-ի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով խորհրդային կարգերի փլուզումից հետո տեղի ունեցած փոփոխություններին, մասնավորապես, ասել է. «Այդպես արագ ոչինչ չի փոխվում: Հատկապես մարդու օրգանիզմը: Փոփոխությունները կատարվում են 100, 150, 200 տարի անց»:
Ջիգարխանյանի կարծիքով` այս հարցում շատ բան է կախված մարդկային բարոյականությունից: «Ամենաբարդը ոչ թե այդ մասին խոսելն է, այլ պարզապես այդպես ապրելը: Իսկ խոսելը…. Տեսե´ք` ինչքան խելացի մարդ կա աշխարհում: Նրանք այնպիսի բաներ են ասում, իսկ հետո տեսնում ենք, որ նրանք ապրում են բոլորովին այլ կանոններով… Տեսե´ք` որքան է խոսում Ժիրինովսկին (ՌԴ խորհրդարանի փոխխոսնակ, Ռուսաստանի ԼԴԿ կուսակցության առաջնորդ): Թե իբրև կարող է ղեկավարել պետությունը: Իսկ իրականում երևում է, որ ինքը ոչնչություն է: Թուո´ւ…»:
Ջիգարխանյանի մեկնաբանություններից հետո լրագրողը կտրուկ անցնում է այլ թեմայի` հարցնելով, թե արդյոք դերասանը սիրում է նկարահանվել ժամանակակից կինոյում: