Կանդելակին և Սոբչակը մրցակցել են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ստեղծագործությունից հինգ տողեր ընթերցելու իրավունքի համար, հաղորդում է Life News-ը:
Հեռուստահաղորդավարուհիները, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է լինել ուշադրության կենտրոնում, այս անգամ վախեցել են պատմության մեջ իրենց ուրույն տեղը գրավելու հրանավորությունը կորցնել` որպես Վլադիմիր Պուտինի առաջին հրապարակված պատմվածքի ընթերցման մասնակիցներ:
«Մենք ականատես ենք եղել, թե ինչպես միջոցառման մեկնարկից գրեթե մի քանի րոպե առաջ Քսենիան ու Թինան հարաբերությունների պարզաբանման բուռն քննարկումների մեջ էին»,- պատմել են տեսարանի ականատեսները: