Microsoft ամերիկյան ձեռնարկությունը դատի է տվել Motorola ընկերությանը սմարթֆոններում օգտագործվող ծրագրային ապահովման պատենտային իրավունքների համար, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:
Microsoft-ի ներկայացուցիչների համաձայն` հեռահաղորդակցման սարքավորումներ արտադրող ընկերությունը տեղադրում է սմարթֆոնների մեջ Android գործառնական համակարգերը, որոնց ստեղծման համար օգտագործվել են Բիլ Գեյթսի կողմից հիմնադրված ընկերության տեխնոլոգիաները:
Նշենք, որ Microsoft-ի բողոք-հայցը ներկայացվել է Վաշինգտոն նահանգի արևմտյան շրջանային դատարան, ինչպես նաև միջազգային առևտրի հարցերով հանձնաժողով: