Home / Հայաստան / Մխիթարյանը` «Շախտյորի» ամենագեղեցիկ գոլի հեղինակ

Մխիթարյանը` «Շախտյորի» ամենագեղեցիկ գոլի հեղինակ

Հենրիխ Մխիթարյանը նոր է «Շախտյոր» տեղափոխվել, սակայն արդեն հասցրել է ուկրաինական թիմի անփոխարինելի մասը դառնալ:
 
Ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվերակության արդյունքում «Կրիվբասի» դարպասը խփած Մխիթարյանի գնդակը ճանաչվել է լավագույնը սեպտեմբեր ամսին:

Մխիթարյանի գոլի օգտին է քվեարկել 1396 մարդ: Երկրորդ տեղում է Դարիո Սռնայի գնդակը «Պարտիզանին»` 528 ձայն, երրորդ տեղում է նույն Մխիթարյանի` «Տավրիայի» դարպասը խփած գոլը, որը ստացել է 337 ձայն:

Հիշեցնենք, որ երկրպագուների քվեարկության արդյունքում նա նաև ճանաչվել է «Շախտյորի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: