«Վերին Լարս» անցակետի` վերջին օրերին փակ լինելը տեխնիկական պատճառների հետ է կապված, այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` նշելով, որ այդ մասին իրեն տեղեկացրել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
«Ինչպես հայտարարվել է, անցակետը բաց է կամ կբացվի մոտական ժամերի ընթացքում», – ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Գրիգոլ Վաշաձեն հաստատեց գործընկերոջ խոսքերը.
«Այս խնդրի մասին այսօր առավոտյան Հայաստանի պատվիրակությունից տեղեկացա և անմիջապես զանգեցի Թբիլիսի: Ինձ հայտնեցին, որ անցակետն այս պահին լիարժեք կերպով գործում է, և Թբիլիսիից` այն փակելու մասին ոչ մի գրավոր փաստաթուղթ չի եղել: Եթե դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, մենք դա շուտով կիմանանք, և հավատացեք, շատ շուտով ես հաճույքով կարող եմ Ձեզ հայտնել, որ առաջին մեքենան հատել է սահմանը»: