Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 3 հասարակաց տուն է փակվել: Մարդկանց վաճառքի դեմ պայքարող վարչության աշխատակիցները ձերբակալել են Իման Սուլեյմանովին, ով իր սեփական սրճարանում հասարակաց տուն էր աշխատացնում:
Նույն մեղադրանքով ձերբակալվել են նաև «Մալիբու» հանգստյան գոտու սեփականատեր Նուրվան Նուդուրլիևն ու «Օբել-լյուքս» հանգստյան կենտրոնի աշխատակից Էլմադին Մագեռամովը:
Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարին ձերբակալվել էր Բաքվի բնակիչ Էլհան Մուստաֆաևը` իր բնակարանը «հասարակաց տան» վերածելու մեղադանքով: